Լրահոս

28.04.2014 09:44


ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհվել է 6 մարդ

ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհվել է 6 մարդ

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգի Կուապո քաղաքում տորնադոյի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Կան ավերածություններ:

Մրրիկը վրա է հասել Միացյալ Նահանգների կենտրոնական, հարավային և հյուսիսային նահանգներում: Հնարավոր փոթորիկների մասին նախապես հայտարարվել էր Կանզաս, Միսսուրի, Միսիսիպի, Նեբրասկա, Այհովա, Արքանզաս, Օկլահոմա, Տեխաս, Լուիզիանա նահանգներում։

Այս խորագրի վերջին նյութերը