Լրահոս

29.04.2014 09:29


Պատահար Արցախի պողոտայում. կան տուժածներ

Պատահար Արցախի պողոտայում. կան տուժածներ

Ապրիլի 29-ին՝ ժամը 06.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը