Քաղաքական

29.04.2014 13:57


ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը

ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը

ԱԺ նախագահի ընտրությունն արդեն ավարտվել է։ Թեև արդյունքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն ՀՀԿ խմբակցությունում արդեն տոնական տրամադրություն է։

Նշենք, որ հակառակ ՀԱԿ որոշմանը՝ բոյկոտել այս ընտրությունները, դրանց մասնակցել է նաև ֆորմալ առումով ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ եկել է դե՛մ քվեարկելու Գալուստ Սահակյանին և կո՛ղմ՝ Հրանտ Բագրատյանին։

Քվեարկությանը մասնակցել է նաև Ալեքսանդր Արզումանյանը, ով նշել է, որ Հրանտ Բագրատյանն իր 20 տարվա պայքարի ընկերն է. եթե այսօր նա պայքարում է, ապա ինքը Բագրատյանի կողքին կլինի։

ԱԺ նախագահի ընտրության արդյունքները կհրապարակվեն 14:30։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը