Քաղաքական

29.04.2014 14:42


Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ

Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ

Քիչ առաջ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է խորհրդարանի նախագահի ընտրության արդյունքները։

Ընտրությանը մասնակցել է 106 պատգամավոր։

ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանը ստացել է 101 կողմ, 3 դեմ ձայն։ Ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը՝ 3 կողմ, 101 դեմ ձայն։

Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։

Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ անվավեր քվեաթերթիկներից մեկում Գալուստ Սահակյանի անվան դիմաց թռչնակ է դրված եղել, իսկ մյուսում՝ երկու թեկնածուների անուններն էլ ջնջված են եղել։

Մոտենալով ամբիոնին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ազնիվ ձևով է գնահատում իրավիճակը։

–Իմ կյանքն այդպես է անցել. ես սիրում եմ պայքարել և պայքարի միջոցով հաջողությունների եմ հասել,–ասել է Գ. Սահակյանը և ծափահարությունների ներքո՝ զբաղեցրել ԱԺ նախագահի տեղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը