Լրահոս

29.04.2014 15:28


Սվերդլով գյուղի մոտակայքում վերսկսել են կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները

Սվերդլով գյուղի մոտակայքում վերսկսել են կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները

Ապրիլի 29-ին՝ ժամը 11.05-ին, 1 հրշեջ-փրկարար և 4 փրկարար Սվերդլով գյուղի մոտակայքում վերսկսել են Վ.Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***
Ապրիլի 28-ին՝ ժամը 10.45-ին, մարզային ՀՓՋ-ից 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 5 փրկարար Սվերդլով գյուղի մոտակայքում վերսկսել են Վ.Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Ժամը 22.00-ին աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն ապրիլի 29-ի առավոտյան:


***

Ապրիլի 27-ին՝ ժամը 09.30-ին, որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.00-ին աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն ապրիլի 28-ի առավոտյան:

***
Ապրիլի 26-ին՝ ժամը 09.20-ին, որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 20.15-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

***

Ապրիլի 25-ին՝ ժամը 10.36-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ն ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:
Ժամը 19.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով, կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը