Քաղաքական

01.05.2014 11:26


«Կարևորը ոչ այնքան Գ. Սահակյանի ընտրությունն էր, որքան «մուտիլովկաները»»

«Կարևորը ոչ այնքան Գ. Սահակյանի ընտրությունն էր, որքան «մուտիլովկաները»»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրությունից հետո Հրանտ Բագրատյանը խնդրել է, որ իր օգնականը մասնակցի քվեաթերթիկների հաշվարկին, բայց նրան մերժել են։ Քվեաթերթիկները հաշվել են յոթ հոգով, յոթն էլ ՀՀԿ-ից։

Հարց է ծագում՝ եթե ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի, բոլորին էլ բերման էր ենթարկել, եւ, հետեւաբար, Գալուստ Սահակյանի ընտրվելը կասկածի ենթակա չէր, ինչո՞ւ Բագրատյանի օգնականին թույլ չտվեցին ներկա գտնվել հաշվարկին։ Պատասխանը պարզ է` որովհետեւ կարեւորը ոչ այնքան Գալուստ Սահակյանի ընտրությունն էր, որքան հետագա «մուտիլովկաների» հնարավորությունը։ Իսկ դրա համար պետք էր ցույց տալ, որ ոչ մի ԲՀԿ-ական Գալուստ Սահակյանի դեմ չի քվեարկել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը