Լրահոս

01.05.2014 12:08


Բ. Խառատյան. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ»

Բ. Խառատյան. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ»

Այսօրվա ասուլիսին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը հայտնել է, որ միության անդամներն իրենց հիմնականում դիմում են վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հետ կապված հարցերով: Աշխատողի իրավունքների խախտման դեպքում կոնֆեդերացիան դիմում է գործատուին: Եթե վերջինը ոչինչ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար, գործը հասնում է դատարան: Խոսելով կուտակային համակարգի մասին` Բ. Խառատյանն ասել է. «Մենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնում, որ նման համակարգի կիրառումը ժամանակավրեպ է: Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է կազմում, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն ունի ավել գումար, կարող է բավարարել իր ու ընտանիքի պահանջները, իսկ ավելացված գումարը կուտակել»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե երբևէ բարձրաձայնել եք Հայաստանի նվազագույն աշխատավարձի սպառողական զամբյուղին անհամապատասխան լինելու մասին, Բ. Խառատյանը հայտնել է. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններում, և ստացվում են տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը