Լրահոս

01.05.2014 14:25


«Իզուր չէ, որ մենք 4 անգամ ցեղասպանություն ենք տեսել»

«Իզուր չէ, որ մենք 4 անգամ ցեղասպանություն ենք տեսել»

Նայում եմ էսօր մեր ազգի վրա ու հասկանում, որ իզուր չէ, որ մենք 4 անգամ ցեղասպանություն ենք տեսել: Ախր, ունակ չենք, էլի՛, կյանքից դասեր քաղել, հո զոռով չէ: Եվ էդ անկարողությունը մեր կյանքի բոլոր ոլորտների և բոլոր մակարդակների վրա է տարածվում:

Թվում է, թե ընդամենը մի քանի ամիս է անցել բոլորիս հայտնի Արթուր Հարությունյանի հետ կապված պատմությունից, և բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես էր նա ներողություն խնդրում իր ասածների և արածների համար, քանի որ հասկացել էր մարդը, որ իրեն պարզապես փորձում են ուրիշի խաղի մեջ ներգրավել, օգտագործել և դեն նետել (ինչպես միշտ անում է Սերժը): Մարդը հասկացել է և ճիշտ եզրակացություն անելով՝ դուրս է եկել էդ կեղտոտ խաղից: Արթուր Հարությունյանը դուրս է եկել էդ խաղից, բայց արի ու տես, որ ուրիշներին դա դաս չի եղել, ու հիմա էլ նրանք են փորձում Արթուր Հարությունյանի տեղը զբաղեցնել:

Լսե՛ք, հարգելինե՛րս, արդյոք չեք հասկանո՞ւմ, որ դրանով ոչ մի լավ բան չեք անում, և Սերժի ջրաղացին ջուր լցնելով՝ դուք ինքներդ ձեզ եք վնասում, քանի որ Սերժն էն մարդկանցից է, ով ընդամենն օգտագործում է ձեռքի տակ եղած ռեսուրսները, այդ թվում` մարդկանց, իսկ օգտագործելով՝ սկսում է փչացնել իրեն ծառայություն մատուցողներին, որպեսզի հանկարծ հանրության և նրա շրջապատի աչքին իրենցից լավը չերևան: Եվ մենք էդ գործելաոճի բազմաթիվ օրինակներ ունենք: Բայց չէ՛, ամեն մեկին թվում է, որ նրան դա չի կպնի: Պարոնա՛յք, հանկարծ չկասկածեք, կկպնի՛, էն էլ ոնց կկպնի, քանի որ էդ մարդու գործելաոճն է դա, հոգեբանական նկարագրումը (որը, ի դեպ, հոգեբանության մեջ բնութագրվում է որպես ղեկավարի պարանոյիդալ տեսակ): Մի հատ մեր քաղաքական դաշտի վրա հայացք գցե՛ք ու դրա օրինակները կտեսնեք:

Հ.Գ.: Ի դեպ, էս խայտառակ իրավիճակի համար, որը տիրում է էսօր մեր երկրում, պատասխանատու են նաև ոչ բարեխիղճ լրատվամիջոցները, որոնք, բացի կեղտոտ խաղերից ու ապատեղեկատվություն տարածելուց, էլ ոչնչով չեն զբաղվում: Հիմա կոնկրետ անուն չեմ ուզում տամ, բայց ովքեր էսօրվա մամուլը կարդացել են, շատ լավ կհասկանան, թե ես ինչի մասին եմ խոսում:

Հարգելինե՛րս, եթե մարդը ասում է, որ որոշում է կայացվել քվեարկել, ու ինքը իր քվեն կոնկրետ մարդու է տվել, ապա դա դեռ չի նշանակում, որ խմբակցությանը հրահանգել են կոնկրետ մարդուն քվեարկել: Լսե՛ք, դե հերի՛ք է, էլի, ձեր աշխատանքին մի փոքր բարեխիղճ մոտեցեք, էլի: Վերջիվերջո, էս երկրում նաև ձեր երեխեքն են ապրում, և սենց էժանագին մուտիտներով դուք ձեր երեխաներին զրկում եք ապագայից:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը