Լրահոս

02.05.2014 10:08


Սլավյանսկի ինքնապաշտպանության հրամանատարը հայտնել է, որ քաղաքն ամբողջովին շրջափակված է

Սլավյանսկի ինքնապաշտպանության հրամանատարը հայտնել է, որ քաղաքն ամբողջովին շրջափակված է

Սլավյանսկը, որը մինչ այժմ վերահսկում են Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները, ամբողջովին շրջապատված է ուկրաինական բանակի ուժայիններով: Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի աշխարհազորայինների հրամանատար Իգոր Ստրելկովը: Ներկա պահին, տեղաբնակների խոսքերով, Չերեպկովա շրջանում կրակոցներ են լսվում, որտեղ գտնվում է քաղաք տանող դարպասներից մեկը:

Այսօր առավոտյան Սլավյանսկում հնչած ազդանշանն ազդարարել է ակտիվ գործողությունների մեկնարկի փուլը կիևյան իշխանությունների կողմից. սկսվել են կրակոցներ: Սլավյանսկի ինքնապաշտպանությունը հայտնել է անցակետերի և երկաթգծի կայարանի գրոհի մասին, որն աշխարհազորայինները չէին վերահսկում:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը