Լրահոս

02.05.2014 10:14


Հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի

Հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի

«Ինչպես ասում են՝ ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ ահա պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին և իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։

Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։

Ինչպես երևում է, նախարարությունը պարզապես «գլուխ չի դրել» և ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե, օրինակ, Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր և չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի։

Փաստորեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատավորների օրը որոշել է «զահլա» չդնել և թոթափել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը