Լրահոս

02.05.2014 10:25


2014 թ. միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների

2014 թ. միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որով որոշվել է 2014 թ. միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։
Ըստ այդ հրամանի` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են հունիսի 3-ին։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն կհանձնեն հունիսի 6-ին։ «Ֆիզիկայի» քննությունը նշանակված է հունիսի 10-ին, «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը՝ հունիսի 23-ին։

Այս խորագրի վերջին նյութերը