Լրահոս

02.05.2014 16:15


ԼՂՀ ԱԳՆ. «Ազիմովի հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է»

ԼՂՀ ԱԳՆ. «Ազիմովի հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է»

Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությանը: Հարցին ի պատասխան` նշվել է, որ այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։

«Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին»,-ասված է մեկնաբանության մեջ:

Մանրամասները՝ artsakhpress.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը