Լրահոս

02.05.2014 18:13


Հոմսում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը

Հոմսում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը

Հոմս քաղաքում (Դամասկոսից 165 կմ հյուիս) ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստակայանը: Համաձայն համերաշխության պայմանների` զինյալներին հնարավորություն կտրվի զորքերի կողմից շրջապատված թաղամասը լքել, որպեսզի քաղաքի պատմական հատվածը չենթարկվի ավերածությունների: 48-ժամվա ավարտին իշխանությանը 230 մարդ է հանձնվել: Զինյալների անհամերաշխ հատվածը, համաձայն պայմանավորվածության, կտեղաշարժվի Հոմսի մոտակայք՝ Թաբլիսու և Հոուլու, որոնք գտնվում են խռովարարների ձեռքերում: Բանակային ստորաբաժանումները և ազգային պաշտպանության ուժերը սկսել են գրոհը զինյալների դիրքերով Բեդ-Հուդ, Քարաբիս և Էլ-Քուսուր թաղամասերում 10 օր առաջ:

Դամասկոսի մեկնաբանների կարծիքով մեծությամբ երկրի երրորդ քաղաքի ազատագրումը լուրջ ձեռքբերում կլինի նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի կունենան հունիսի 3-ին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը