Լրահոս

03.05.2014 10:37


Պայթյուն Նորագավիթի գազալցակայանում

Պայթյուն Նորագավիթի գազալցակայանում

Մայիսի 2-ին, ժամը 16.00-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանում ավտոմեքենայում պայթել է գազի բալոն. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթել է Հ. Կ-ին պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի 24 UL 235 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչից 1985 թ. ծնված Կ. Ա.-ն ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ` տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը:

Այս խորագրի վերջին նյութերը