Լրահոս

03.05.2014 10:40


Քամուց տանիքներ են պոկվել

Քամուց տանիքներ են պոկվել

Մայիսի 2-ին` ժամը 20.35-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ին ուժեղ քամուց պոկվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի տանիքի կառուցատարրերի մի մասը, մյուսները կախված են. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի մասին տեղեկացվել է փոխքաղաքապետ, ՔՊ բաժնի պետը:

***
Մայիսի 2-ին` ժամը 11.47-ին, ահազանգ է ստացվել, որ մայրսի 1-ին Երևանի Քեռու փողոցի թիվ 31/1 հասցեի տանիքի կառուցատարրերը ուժեղ քամուց պոկվել են:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքածածկը (մոտ 180 քմ) և ընկել` վնասելով էլ.մալուխները:

Պոկվել է նաև հարակից տան (Քեռու փողոցի թիվ 33 տուն) տանիքածածկը (մոտ 24 քմ):

***
Մայիսի 2-ին` ժամը 09.21-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել են Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Ծաղկի փողոցի թիվ 12 տան տանիքի թիթեղյա կառուցատարրերը, շրջվել է 2 ծառ:
Դեպքի մասին տեղեկացել է գյուղապետը, ով հաղորդեց, որ քաղաքացուն կցուցաբերվի համապատասխան օգնություն:

***

Մայիսի 2-ին` ժամը 09.06-ին, ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ուժեղ քամին պոկել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի թիվ 7 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տան տանիքից պոկվել են ազբոշիֆեր:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Այս խորագրի վերջին նյութերը