Լրահոս

03.05.2014 14:53


Բնակարանում դի է հայտնաբերվել

Բնակարանում դի է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 3-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի 34-րդ բնակարանում, որի դուռը ունի երկու փական, երկրորդ փականի բանալին բացակայում է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բնակարանի բնակիչ Է. Ա.-ին հարևանները մոտ 20 օր չեն հանդիպել:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերվել Է. Ա.-ի դին (ծնվ. 1972թ.):

Այս խորագրի վերջին նյութերը