Լրահոս

03.05.2014 15:00


Ավակով.«Կրամատորսկում մարտեր են»

Ավակով.«Կրամատորսկում մարտեր են»

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդում է, որ Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում մարտ է ընթանում:

«Առաջանում ենք Կրամատորսկում. մարտ է»,-գրել է Ավակովն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ամբողջական վերահսկողության տակ է վերցրել օդանավակայանը ուկրաինական Կրամատորսկում և բոլոր արգելակետերը: Ավակովը նաև հաղորդել էր Կրամատորսկի օդանավակայանի մոտ երկու արգելակետեր վերցնելու մասին:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը