Լրահոս

04.05.2014 13:38


«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմենքենան բախվել է ավտոկռունկին

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմենքենան բախվել է ավտոկռունկին

Մայիսի 3-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմենքենան բախվել է ավտոկռունկին. ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի պաջեռո» մակնիշի 34 DR 210 պ/հ (վարորդ՝ Ա. Հ. 1987թ.) և վարդենիսի «Ասֆալտ» գործարանին պատկանող 042ԼՍ23պ/հ ավտոկռունկը, ինչից Ա.Հ.-ը տարբել աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը