Լրահոս

04.05.2014 18:09


Մայիսի 8-ին՝ Եռաբլուր պանթեոնում տարածքի հարդարման և մաքրման աշխատանքներ

Մայիսի 8-ին՝ Եռաբլուր պանթեոնում տարածքի հարդարման և մաքրման աշխատանքներ

Սիրելի երիտասարդներ

«ՊԳԵԴ-YSSF» երիտասարդական հասարակական կազմակերպության խորհուրդը նախաձեռնել է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տոնակատարությանն ընդառաջ, Եռաբլուր պանթեոնում կազմակերպել տարածքի հարդարման և մաքրման աշխատանքներ:

Խնդրում ենք բոլոր շահագրգիռ մարդկանց և երիտասարդներին՝ համատեղ մասնակցել մայիսի 8-ին մեր կողմից կազմակերպվող ակցիային, որն ապագայում հուսանք կդառնա բարի ավանդություն բոլորիս համար:

Մայիսի 8-ին, ժամը 16.00-ին հանդիպում ենք Եռաբլուր պանթեոնի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ մոմավառությամբ հիշելով բոլոր նահատակներին և աղոթքով առ Աստված՝ Հայաստան երկրի խաղաղության, բարեկեցության և անկորուստ հաջողությունների համար:

Մենք ենք ժառանգը մեզ կտակված երկրի ու տերը նրանց հիշատակի...

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Այս խորագրի վերջին նյութերը