Լրահոս

05.05.2014 09:15


Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում
Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 7-9-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Այս խորագրի վերջին նյութերը