Լրահոս

05.05.2014 09:25


Ավտոմեքենան գլորվել է ձորը

Ավտոմեքենան գլորվել է ձորը

Մայիսի 4-ին՝ ժամը 13.03-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան (Մ-4) ավտոճանապարհի 16-րդ կմ-ում «ԿԱվԶ» մակնիշի 314 SU 43 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 150 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1950 թ. ծնված Ռ. Զ.-ն տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը