Լրահոս

05.05.2014 16:20


ԴիջիԹեք Բիզնես 2014 ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը

ԴիջիԹեք Բիզնես 2014 ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի անկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 21-22-ը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

7-րդ անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետևյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում և առևտուր; գյուղատնտեսություն և վերամշակում; շինարարություն և հանքարդյունաբերություն; ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր; առողջապահություն; կրթություն; տրանսպորտ:

Այս խորագրի վերջին նյութերը