Լրահոս

05.05.2014 16:40


Սլավյանսկում զրահամեքենայից հրաձգության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

Սլավյանսկում զրահամեքենայից հրաձգության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Նրա մեքենայի ուղղությամբ ուկրաինական հատուկ ստարաբաժանումների զրահամեքենայից կրակ է բացվել: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ին է հայտնել Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակված հանրապետության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Մալցևը։ Վերջինը նշել է, որ զոհվածը երկու երեխա է թողել։ Նրա խոսքերով՝ Սլավյանսկ–Դոնեցկ մայրուղում՝ Սեմյոնովկա գյուղի մոտ, մարտ է ընթանում հատուկ ստորաբաժանումների և ժողովրդական աշխարհազորայինների միջև։ Մալցևի խոսքերով՝ Ուկրաինայի ԶՈւ չորս զրահամեքենայից կրակ է բացվել արգելակետերի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը