Լրահոս

07.05.2014 20:03


ՌԴ–ն Իրանի համար արբանյակ կստեղծի

ՌԴ–ն Իրանի համար արբանյակ կստեղծի

Ռուսաստանը մտադիր է Իրանին տրամադրել Երկրի լուսանկարները, Իրանի համար նախագծել և ուղեծիր հասցնել սեփական արբանյակներ և պատրաստել իրանցի տիեզերագնացներ։ «Известия»–ի փոխանցմամբ՝ Դաշնային տիեզերական գործակալությունն իրանական նույն գործակալության հետ ստորագրել է համապատասխան արձանագրությունը գործընկերության ընդլայնման վերաբերյալ։

Նշվում է, որ Իրանը հետաքրքրված է հատկապես Երկրի հեռազննմամբ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրանն արբանյակներից տեղեկատվություն կտանա ինքնուրույնաբար։

Այս խորագրի վերջին նյութերը