Լրահոս

07.05.2014 14:41


Վ. Բաղդասարյանի պնդմամբ՝ իր թեկնածության առաջադրումն անակնկալ է եղել

Վ. Բաղդասարյանի պնդմամբ՝ իր թեկնածության առաջադրումն անակնկալ է եղել

ՀՀԿ խմբակցության արդեն նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է, որ այդ պաշտոնում իրեն նշանակելու հարցը խմբակցությունում անցել է միաձայն։

–Իմ թեկնածության հետ կապված որևէ հակասություն չի եղել,–վստահեցրել է նա՝ հավելելով, որ եթե կա էլ որոշ թերահավատություն, ապա «թերահավատները կարող են գնալ իր մոտ, և անմիջապես կփարատվի նրանց թերահավատությունը»:

Նա նաև հերքել է լուրերը, թե ՀՀԿ–ն բաժանված է «երիտասարդական և հին գվարդիայի» թևերի.

–Տարիներ շարունակ շատ համախմբված է եղել խմբակցությունը: Նույնիսկ 3–4–հոգանոց ընտանիքում են խոսակցություններ, բանավեճեր լինում, բնական է, բայց խմբակցությունում այդ ամենը կարգավորվել է բանակցությունների միջոցով։ Եթե որևէ վեճ, բանավեճ չլինի, արդյունավետ աշխատանք չենք կարող ապահովել:

Վ. Բաղդասարյանը հավելել է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալու փորձեր չի կատարել. իր թեկնածության առաջադրումն իր համար էլ է անակնկալ եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը