Լրահոս

07.05.2014 16:20


Նռնակ և պայթուցիչ Երևանի Մաշտոցի պողոտայի գետնանցումում

Նռնակ և պայթուցիչ Երևանի Մաշտոցի պողոտայի գետնանցումում

Մայիսի 6-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի անցումի տակ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի պողոտայի թիվ 24/7 հասցեում գտնվող գետնանցումում հայտնաբերել է թղթի մեջ փաթաթված «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 1 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը