Լրահոս

07.05.2014 16:41


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այցի շրջանակներում մայիսի 8-ին նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:

Մոսկվայում Սարգսյանը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը