Լրահոս

08.05.2014 01:59


Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։ Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 22–րդ տարին։

Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին ադրբեջանական բոլոր կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Շուշիի ազատագրումը հնարավոր դարձավ, երբ օպերատիվ պլան ներմուծվեց Լաչինի հարավային ուղղությունը։ Մինչ այդ որոշվել էր Շուշին ազատագրել երեք ուղղությամբ հարձակվելով, սակայն դա չէր ստացվել։ Գլխավոր՝ 4–րդ ուղղության (ուղղության ղեկավար՝ Սամվել Բաբայան) ներմուծումը օպերատիվ պլան հնարավոր դարձրեց քաղաքի ազատագրումը։

Բուն Շուշիում արդեն ազերիներն ու նրանց օգնության եկած մոջահեդ վարձկանները, խուճապի մատնվելով, լքեցին քաղաքը, և մերոնք մտան առանց դիմադրության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը