Լրահոս

08.05.2014 19:39


Ցյուրիխում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային գրավչությունը և բաց երկնքի քաղաքականությունը

Ցյուրիխում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային գրավչությունը և բաց երկնքի քաղաքականությունը

Սույն թվականի մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովը: Շվեյցարիա-ԱՊՀ առևտրի միացյալ պալատի կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն է վեր հանել առևտրային և ներդրումային հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում` խթանելով գործընկերային կապերի հաստատումը և ամրապնդումը երկու երկրների մեջ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից համաժողովում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության, զբոսաշրջության խթանման և ավիացիայի ոլորտի ազատականացման գործողությունները, ինչպես նաև այս բնագավառներում երկկողմ համագործակցության խորացման, ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավման կարևորությունը: Վերջինս հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքների առավել լայն և բովանդակային իրացման և ներդրումային գրավչության բարձրացման համար` միևնույն ժամանակ որակապես նոր մակարդակի բերելով Հայաստանի կապակցվածությունը միջազգային շուկաների հետ:

Հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը աջակցել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների Հայաստան և Արցախ կատարած այցին: Մասնավորապես, այցի ընթացքում շվեյցարացի պատգամավորներին ներկայացվել է ՀԱՄՀ կողմից իրականացվող միջոցառումները, Տաթև զբոսաշրջային գոտին և պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթև զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաև ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձևաչափը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը