Լրահոս

08.05.2014 20:31


Ամերիկացի ոստիկանները գնդակահարել են 93-ամյա կնոջը

Ամերիկացի ոստիկանները գնդակահարել են 93-ամյա կնոջը

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ոստիկանները գնդակահարել են 93-ամյա Փերլի Գոլդենին։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր մահացածի տանը։ Գոլդենի ազգականներից մեկը ոստիկանություն է զանգել ու հայտնել, որ տարեց կինը սպառնում է զենք կիրառել:

Ոստիկան Ստեֆեն Սթեմը պատմել է, որ 3 անգամ կնոջը խնդրել է զենքը վայր դնել։ Վերջինը հրաժարվել է, ինչից հետո նա 3 անգամ կրակել է Գոլդենի ուղղությամբ: Կինը մահացել է հիվանդանոցում:

Այս խորագրի վերջին նյութերը