Լրահոս

09.05.2014 14:16


Տարոն Մարգարյան. «Շատ դեպքերում Միկոյանի արածը դրական է հայ ժողովրդի համար»

Տարոն Մարգարյան. «Շատ դեպքերում Միկոյանի արածը դրական է հայ ժողովրդի համար»

Այսօր Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջացառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները եւս մեկ անգամ փորձեցին պարզել, թե ինչո՞ւ է, ի վերջո, որոշվել մայրաքաղաքում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, լրագրողների այն դիտարկմանը, որ բազմաթիվ, մեղմ ասած, բացասական փաստեր են հրապարակվում Միկոյանի անվան հետ կապված, Տարոն Մարգարյանը հայտարարեց. «Դա պատմաբանների խնդիրն է, եւ պատմաբանները պետք է ներկայացնեն, որովհետեւը շատ դեպքերում Միկոյանի արածը դրական է հայ ժողովրդի համար: Փաստեր են բորում Միկոյանի հետ կապված, որոնք մենք չենք տեսել. պարզապես լսել ենք»,-հայտարարեց քաղաքապետը:

Մանրամասները` Yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը