Լրահոս

09.05.2014 15:22


Ուժայինները փորձում են վերահսկողության տակ վերցնել Մարիուպոլի ՆԳՆ-ն

Ուժայինները փորձում են վերահսկողության տակ վերցնել Մարիուպոլի ՆԳՆ-ն

Ուժայինները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի շրջանի Մարիուպոլի ոստիկանության շենքը: Գործողությանը մասնակցում են ոստիկանությունը, ներքին զորքերը և այլն: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»–ին Դոնեցկի շրջանի Ուկրաինայի ՆԳՆ հասարակության հետ կապերի վարչության պետ Իգոր Դեմինը: Նրա խոսքերով՝ ուրբաթ առավոտյան զինված մարդիկ Մարիուպոլի քաղաքապետարանը վերցնելու փորձ են կատարել, հիմա շենքն ազատագրելու գործողություն է իրականացվում: Նա հայտնել է, որ քաղաք զինվորները մուտք են գործել հատուկ տեխնիկայով: Շենքը շրջապատված է: Ավելի վաղ մի քանի բնակիչներ հայտնել էին «ՌԻԱ նովոստի»–ին 480 հազ բնակչություն ունեցող քաղաքում ուկրաինական ռազմատեխնիկայի հայտնվելու մասին։ Ներկա դրությամբ՝ ոստիկանության շենքի մոտ հրաձգություն է. կան զոհեր ու վիրավորներ:

Այս խորագրի վերջին նյութերը