Լրահոս

09.05.2014 16:26


Սաուդյան Արաբիայում ևս երկու բլոգեր է դատապարտվել

Սաուդյան Արաբիայում ևս երկու բլոգեր  է դատապարտվել

Սաուդյան Արաբիայի դատարանը երկու բլոգերի է բանտարկել, որոնք մասնակցել են առցանց քննարկումների բողոքի ակցիաներին երկրի արևելքում: Նրանցից մեկը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել վեբ-կայքի գործարկման համար, որտեղ հրապարակվել են Քադիֆ շրջանում խռովություններ սադրող հոդվածներ։ Երկրորդ բլոգերը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել ինտերնետ-ֆորումում քննարկումներին մասնակցելու համար, որտեղ մարդկանց կոչ է արել միանալ բողոքի ցույցերին,։ Այս մասին հայտնում է BBC-ին:

Մայիսի 7-ին էլ Սաուդյան Արաբիայի դատական իշխանությունը 10 տարվա ազատազրկման, հազար մտրակի հարվածի և 260 հազար դոլար տուգանքի է դատապարտել «Ազատ սաուդյան լիբերալներ» ինտերնետ կայքի խմբագրին: Նրա կայքում քննարկվել են կրոնի վերաբերյալ հարցեր։

Տեղեկացնում է «rosbalt.ru»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը