Լրահոս

10.05.2014 11:18


Մերի Մովսիսյան. ՀՀ ԱԳՆ–ն անուղղակի համաձայնեց ԱՄՆ դիրքորոշման հետ

Մերի Մովսիսյան. ՀՀ ԱԳՆ–ն անուղղակի համաձայնեց ԱՄՆ դիրքորոշման հետ

Կարդացի ՀՀ ԱԳՆ պատասխանը ԱՄՆ համանախագահ Ուորլիքի ելույթին: Պատասխանը, ինչպես և ակնկալվում էր, բավականին թույլ էր, ստանդարտ, ծեծված բառակապակցություններով, բառակազմ և այլն: Ոչ մի լուրջ ու արժեքավոր միտք՝ ի պատասխան ԱՄՆ միակողմանի դիրքորոշման, չգտա: Հակառակը՝ ԱԳՆ-ն կարծել է, որ հիշելով Կազանի 2011 թվականի գագաթաժողովը՝ դիվանագիտական հմտությունների «master class» է ցուցադրում: Իրականում, Կազանի գագաթաժողովի վրա շեշտը դնելով, ՀՀ ԱԳՆ–ն մի կողմից անուղղակի համաձայնեց ԱՄՆ դիրքորոշման հետ, մյուս կողմից՝ ևս մեկ անգամ հաստատեց, որ պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները:
Իհարկե, բոլորիս համար պետք է հասկանալի լինի, թե ինչու է այդքան թույլ ԱԳՆ պատասխանը: Վեց տարի շարունակ հողեր հանձնելու պատրաստակամությունը այնպիսի մթնոլորտ է ձևավորել, որ ԱՄՆ համանախագահն իրեն բաց տեքստով նման ելույթներ է թույլ տալիս:
Ինչպես տեսնում ենք, «նախաձեռնողականության» պտուղներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Միակ ելքն այս իրավիճակից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է, որն այս իշխանությունն ունակ չէ ապահովել:
Դա նաև Արցախում են արդեն զգում, և եթե ոչ պաշտոնական մակարդակով, այնուամենայնիվ, արդեն բաց տեքստով խոսվում է ՀՀ առաջին դեմքի ձախողումներից բխող վտանգների մասին:

Մերի Մովսիսյան.

Այս խորագրի վերջին նյութերը