Լրահոս

11.05.2014 22:37


Վրաերթ և խոշոր վթար՝ Երևանում. կան վիրավորներ

Վրաերթ և խոշոր վթար՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր վրաերթ և խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում Шевроле ավտոսերվիսի դիմաց Ford մակնիշի 06 ՍԼ 711 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել Hyundai -ի մակնիշի 33 ՏP 401 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վթարի ենթարկված 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, 3 հոգի՝ Արմենիա բժշկական կենտրոն, 3 երեխա՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը