Կարծիք

11.05.2014 23:22


Մեր մշակութային «հզոր պոռթկումը» կոպենհանգենյան 4-րդ հորիզոնականն է...

Մեր մշակութային «հզոր պոռթկումը» կոպենհանգենյան 4-րդ հորիզոնականն է...

Մի խոսքով...պուճուրիկ, պուճուրիկ, պուճուրիկ ենք այնքան, որ մեր մշակութային «հզոր պոռթկումը» կոպենհանգենյան 4-րդ հորիզոնականն է...

Մենք այլ նվաճումների հույս չունենք. Նոբելյանը «մեր հագով» չէ, «Գրեմմին»՝ նույնպես, էլի շատ ու շատ համաշխարհային ընդգրկում ունեցող եւ իրապես արժեքներ ստեղծող մարդկանց մրցակցության մեջ մենք չկանք...

Մերը էս ճլոխանային հրճվանքն է...Բարդույթներով տառապող ժողովրդի ցնծագին գոչյուններ...

Ողբալի է... «Հոգու սով» ասվածը հո վերացական բան չէ՞...

Շոուներով, անգամ եվրոպական՝ հոգին «սնուցել» անհնար է, հակառակը՝ ավելի է աղքատանում այդ հոգին...

Մենք, փաստորեն, դարձել ենք, անթռիչք ժողովուրդ, հոգեւոր տարածքներում թռչել չենք կարողանում կամ վախենում ենք...

Տխուր բան է, երբ «հայտնաբերում» ես, որ այս երկրում միտքը, իրական արժեքներ ստեղծելու ունակ գիտական-ստեղծագործական միտքը կանգ է առել...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը