Լրահոս

12.05.2014 09:32


Պատահար Տիգրան Մեծ պողոտայում

Պատահար Տիգրան Մեծ պողոտայում

Մայիսի 12-ին՝ ժամը 00.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեում` Կրպակ սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 35ST971, «ՎԱԶ 2107» մակնիշի 35SD957(վարորդ Գ. Բ.) և «Լիդեր» տաքսի ծառայությանը պատկանող «Դաևու Նեքսիա» մակնիշի T5665 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրակարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ.1977թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվասծքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը