Լրահոս

12.05.2014 19:37


Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին

Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին

Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Այս խորագրի վերջին նյութերը