Լրահոս

13.05.2014 11:13


Առատ անձրևից Երևանում մեքենաներ են արգելափակվել

Առատ անձրևից Երևանում մեքենաներ են արգելափակվել

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրեւից Երեւանի Թամանցիների փողոցում` մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
***
Մայիսի 13-ին՝ ժամը 00.20-ին, ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրեւից Երեւանի Շերամի փողոցում` «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:
***
Մայիսի 12-ին՝ ժամը 23.40-ին, ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրեւից Երեւանի Բագրատունյաց պողոտայում` կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը