Լրահոս

14.05.2014 09:53


«Կարապի լճի» տարածքում օձ է հայտնաբերվել

«Կարապի լճի» տարածքում օձ է հայտնաբերվել

Մայիսի 13-ին՝ ժամը 18.16-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի մոտակայքում` «Կարապի լճի» տարածքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը