Տնտեսական

14.05.2014 10:00


Վեդիում խոզերի ժանտախտ է տարածվել

Վեդիում խոզերի ժանտախտ է տարածվել

««Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Վեդիում խոզերի ժանտախտ է տարածվել, ու մեկ-երկու օրում արդեն 62 գլուխ խոզերի անկում է եղել, ինչը մեծ թիվ է փոքր տարածք ունեցող Վեդիի համար: Եվ քանի որ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս, բնակիչները ստիպված են սեփական ուժերով զգուշացնել միմյանց, որպեսզի վարակը չտարածվի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնականում անկել են հղի մայր խոզերը: Խմբագրությունը այս ահազանգը ստացավ բավական ուշ ժամի, այդ պատճառով չկարողացանք պատկան գերատեսչություններից մեկնաբանություններ ստանալ, ինչը կանենք այսօր:
Նշենք, որ կենդանիներ ունեցող ֆերմերների հետ որևէ բացատրական աշխատանք չի տարվում, և մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է վարվել ժանտախտից անկած կենդանիների դիակների հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը