Լրահոս

15.05.2014 13:56


Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք

Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք

Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում միայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Ավելացնենք, որ այդ այգում դեռևս պահպանվել են մի շարք սլացիկ բարդիներ, որոնց կատարներին բույն դրած ագռավների ներքև նետած ճյուղերն էլ հենց հանդիսանում են այդ տնակային ավանի բնակիչների ձմռան վառելիքը:

http://youtu.be/IG45_Bqnw4U

Այս խորագրի վերջին նյութերը