Լրահոս

16.05.2014 20:42


Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում

Սերգեյ Սմբատյանը  հանդես կգա Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում

Մայիսի 22-ին «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում:

Երեկոյի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարության ներքո Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա մենակատարներ Մարկ Բուշկովի (ջութակ), Հրաչուհի Բասսենցի (սոպրանո) և Յուրի Վլասովի (բաս) հետ: Համերգային ծրագիրը ներառում է Ա.Պետրովի, Յ.Սիբելիուսի, Ջ.Վերդիի, Ալ.Բորոդինի և Վ.Ա.Մոցարտի ստեղծագործությունները:
1996թ-ից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: «Երաժշտական Օլիմպոս»-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժշտական արվեստի բոլոր սիրահարներին ուկնդրելու լավագույններից լավագույն երիտասարդ կատարողներին և ծանոթանալու կատարողական արվեստի այսօրվա մակարդակին և դրա զարգացման միտումներին:

Այս խորագրի վերջին նյութերը