Լրահոս

16.05.2014 13:07


Ձկների զանգվածային անկում Շահվարդ գետում

Ձկների զանգվածային անկում Շահվարդ գետում

Մայիսի 16-ին՝ ժամը 10.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ):
Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել:

Այս խորագրի վերջին նյութերը