Տնտեսական

16.05.2014 14:30


«Դ!եմ եմ». «Կառավարությունը միայն գումարը ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում»

«Դ!եմ եմ». «Կառավարությունը միայն գումարը ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքին՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ասել է, որ դրանով կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել։

«Կառավարությունը միայն գումարը ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում։ Նոր օրենքը կարելի է համարել քաղաքացիների պայքարի ձեռքբերում, սակայն սա հաջողության միայն մեկ դրույթն է. պայքարը պետք է շարունակել»,–ասել է բանախոսը։

«Դ!եմ եմ» թիմի մեկ այլ անդամ՝ Տիգրան Մարտիրոսյանն էլ շեշտեց, որ սա փոքրիկ առաջընթաց է, մինչդեռ «սահմանադրական կարգը չի վերականգնվել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը