Կարծիք

17.05.2014 11:27


«ԲՀԿ առաջնորդը շատ ադեկվատ գնահատական տվեց...»

«ԲՀԿ առաջնորդը շատ ադեկվատ գնահատական տվեց...»

Հենց նոր դիտեցի Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ու ասեմ ձեզ, որ շատ ուժեղ հարցազրույց էր: Ծառուկյանը շատ ադեկվատ գնահատական տվեց երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ արտագաղթ, մանր և միջին բիզնեսի հարկային տեռոր, շինարարության անկում, գյուղացիների վարկային բեռի արդյունքում սնանկացած վիճակ, արտագաղթի սարսափելի տեմպեր և մասշտաբները և այլն:

Բայց, կարծում եմ, էս հարցազրույցի կարևորագույն կետերից մեկն էն էր, որ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ էն բոլոր սկզբունքները, որոնք հնչել էին ԲՀԿ-ի վերջին համագումարի ժամանակ, ուժի մեջ են, և ԲՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցել ոչ իշխանական մյուս ուժերի հետ և էդ միասնական պայքարի արդյունքում երկրում էական փոփոխությունների հասնել, ինչպես դա տեղի ունեցավ նույն Վրաստանում, երբ միասնական ջանքերի շնորհիվ Բիձինա Իվանիշվիլիին հաջողվեց իշխանությունից հեռացնել իրականության զգացմունքը կորցրած Միխայիլ Սահակաշվիլիին կամ ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի պարագայում, երբ քառյակի միասնական ջանքերի շնորհիվ հաջողվեց վարչապետի պաշտոնից հեռացնել երկրի տնտեսական քաղաքականությունը ձախողած և երկիրը խայտառակ տնտեսական անկմանը հասցրած Տիգրան Սարգսյանին:

Բայց կա ևս մի կետ, որը, իմ կարծիքով, արժե շեշտել: Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում «մեսիջ» էր ուղղել նաև Հովիկ Աբրահամյանին: Ծառուկյանը վերահաստատեց իր էն սկզբունքը, որ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ, և առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, և ԲՀԿ-ն պատրաստ է ակտիվորեն պայքարել այդ դրական փոփոխություններին հասնելու համար և չի պատրաստվում հանդուրժել ժողովրդի շահերից չբխող որևէ գործողություն, ուստի Հովիկ Աբրահամյանը պետք է քաղաքական կամք դրսևորի և գնա երկրում դրական փոփոխություններին հասնելու ճանապարհով, այլ ոչ թե շարունակի նախորդ Կառավարության ձախողված կուրսը:

Հ.Գ.: Մի խոսքով, Ծառուկյանն իր հարցազրույցով, կարծում եմ, փակեց տարատեսակ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների բերանները և տեղ չթողեց տարատեսակ ապատեղեկատվությանը և տվյալ լրատվամիջոցների հոդվածագիրների վառ, բայց իրականությանը չհամապատասխանող երևակայությանը:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը