Կարծիք

17.05.2014 12:42


«Ծառուկյանը հստակ գնահատեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը»

«Ծառուկյանը հստակ գնահատեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը»

Երեկ Ծառուկյանը հարցազրույցում հստակ գնահատեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը՝ վարչապետի պաշտոնում։ Տիգրան Սարգսյանը վեց տարիների ընթացքում հասավ նրան, որ երկրում աննախադեպ ցուցանիշների հասնող արտագաղթ սկսվեց, որի պատճառը դարձավ փոքր և միջին բիզնեսի «ջարդը»։ Աղքատության ու գործազրկության ցուցանիշները հասել են անթույլատրելի սահմանի, որը հանգեցնում է տնտեսական աճի կտրուկ նվազմանը։ Երկրում ստեղծել է այնպիսի բիզնես միջավայր, որ ոչ մի ներդրող չի ցանկանում այստեղ որևէ ներդրում կատարել։ 2009 թվականի 14.4 երկնիշ տնտեսական անկման մասին էլ չեմ խոսում։ Այս իշխանությունը նախորդ իշխանությունից վատ ժառանգություն չի ստացել, հակառակը, ստեղծվել էին բոլոր նախադրյալները՝ երկիրը զարգացման վեկտորով տանելու համար։ Ու, ասեմ, երեկ Գագիկ Ծառուկյանը շատ լավ շեշտադրումներ արեց՝ նշելով, որ նոր կառավարությունը պետք է կամք ցուցաբերի։ Հասկանալի է, որ նոր կառավարությունը լավ ժառանգություն չի ստացել, բայց եթե ուզում է ինչ–որ բան փոխել, պետք է ոչ միայն խոսի, այլև խոսքը գործ դարձնի։
Ինչ վերաբերում է մշտապես շրջանառվող խնամի–բարեկամ կապերին, ապա ԲՀԿ ղեկավարը նշեց՝ երկիրն առաջնային է։ Նա նաև նշեց, որ պատրաստակամ է շարունակել ժողովրդի շահերից հանդես գալը։ Եկեք համաձայնենք, եթե մարդ նշում է, որ անկախ ամեն ինչից մնալու է ժողովրդի կողքին ու հայտարարում, որ պատրաստ է գնալ մինչև վերջ, ապա վճռական է տրամադրված երկրում դրական փոփոխությունների հասնելու համար։

Հակոբ Տեր-Հակոբյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը