Կարծիք

17.05.2014 17:51


Արմեն Հարությունյան.

Արմեն Հարությունյան.

ԳԻԾ ԳԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԳԻԾԸ ՔԱՇՎԵՑ

Մեր «պարկովչիկի» խասյաթի ու գծատեր իշխանական վերնախավը հերթական շուստրիությունն էր մտածել, որ գծերը գծած են, սլաքները նկարած, կարմիր գծերն էլ շուտով կանեն, ու որ ցանկացած բարձր պաշտոնի համար պիտի պարտադիր անցնել Մելիք-Ադամյան փողոցով: Լավ է «շլագբաում» էլ չեն դրել տնաշենները, որպեսզի ամեն մտնողից փող վերցնեն:

Էն էլ երեկ Գագիկ Ծառուկյանն իր հեռուստաելույթով ասեց, թե գիծ քաշելը դուք հիմի տեսեք, գիծը քաշեց ու ասեց, որ խնամիությունը քաղաքական կատեգորիա չէ, որ Ազատիչի սահմանադրական փոփոխությունների օրակարգն իրենց չի հետաքրքրում ու սեփական օրակարգն են ներկայացնելու քառյակով, որ գծերը ստուգած են գործընկեր կուսակցությունների հետ, ու որ հաղթանակի ճամփի գիծը գծված է:

Հիմա թե ՀՀԿ-ականները ո՞ւմ են խաբելու ու տանեն Մելիք-Ադամյանի վրա կանգնեցնեն, ժամերով սպասեցնեն, որ մի քիչ փող պոկեն, դա արդեն իրենց պրոբլեմն է:

Ասա ա՛յ, Սերժ Ազատիչի անձնական սազանդարներ, ձեր ճամփեն անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին եք գծել, ու դեռ Մաքսային միություն չմտած՝ ռուսների աչքը մտնելու համար արդեն լենինյան, ավելի ճիշտ՝ ստալինյան ուղիով եք գնում դեպի Գյուլիստան, ի՞նչ Մելիք–Ադամյան: Ուղղակի զգուշ եղեք, քանզի դեռ ոչիշխանական ուժերի շուրջօրյաները չտեսած՝ արդեն Լենինի օրն էիք ընկել՝ «մեռած էիք, թաղած չէիք»:

Ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերի, քաղաքացիական ակտիվիստների ջանքերը մեկտեղվեն ու այս իշխանությունների ձեռքը կրակն ընկած ժողովրդին փողոց դուրս բերեն, որպեսզի միահամուռ ուժերով իշխանական որոշ, մեղմ ասած, քաղաքական անբարոյականների մայրուղի հանեն ու պալատներն ազատեն նորմալ մարդկանց համար:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1419515504986899&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը