Լրահոս

19.05.2014 09:46


28-ամյա ամերիկացին երկու ատրճանակով փորձել է մտնել Բոսթոնի համալսարանի ավարտական երեկույթի վայր

28-ամյա ամերիկացին երկու ատրճանակով փորձել է մտնել Բոսթոնի համալսարանի ավարտական երեկույթի վայր

Բոսթոնի համալսարանի ավարտական վկայականների հանձնման արարողության ժամանակ 28-ամյա Անդրեա Մասան փորձել է լիցքավորված երկու ատրճանակով մտնել միջոցառման վայր։ Ոստիկանությանը մուտքի մոտ հաջողվել է հայտնաբերել զենքն ու ձերբակալել տղամարդուն։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փեխանցմամբ՝ Մասան եկել էր մասնակցելու քենու ավարտական երեկոյին։ Վերջինը հայտնել է, թե իր քրոջ ամուսնու հետ կատարվածն անհեթեթություն է, քանի որ Մասան զենք կրելու թույլտվություն ունի։ Ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ լիցենզիայի առկայությունը անձին իրավունք չի տալիս զենք կրել ուսումնական հաստատության տարածքում։

Հաղորդվում է նաև, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել 25 հազար մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը