Տնտեսական

19.05.2014 15:35


Ինչո՞ւ 2009թ. մարտի 2-3-ին դրամը կտրուկ արժեզրկեց

Ինչո՞ւ 2009թ. մարտի 2-3-ին դրամը կտրուկ արժեզրկեց

ԱԺ այսօրվա նիստին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մի քանի հարցադրում է արել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որոնցից մեկը վերաբերում էր 2009 թվականի մարտի 2-3-ին դրամի կտրուկ արժեզրկմանը։ Պատգամավորը հիշեցրել է ԿԲ խորհուրդը՝ խնայողությունները պահել ՀՀ դրամով:

ԿԲ-ի նախագահը շրջանցեց նշված հարցը՝ անցնելով Մ. Մելքումյանի մյուս հարցադրումներին ՀՀ։ Երբ ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց հարցին չպատասխանելու փաստը, Արթուր Ջավադյանն ասաց հետևյալը.

-Դա առաջին անգամ չեղավ. մենք պիոներ չենք։ Այս տարի Ղազախստանը նորից այդպիսի գործողություն արեց, Ռուսաստանն այլ ճանապարհով գնաց՝ երեք ավսվա ընթացքում արժեզրկեց իր ազգային արժույթը, Ղազախստանը՝ մեկ օրվա ընթացքում: Մեկ օրվա ընթացքում, ես ձեզ վստահեցնում եմ, շատ ավելի քիչ ծախսատար է, և ավելի ճիշտ է, ու ես... Միջազգային կառույցների կողմից այդ գործողությունները գնահատվել են դրական: Հնարավոր չէր այդ պրոցեսը անել, ասենք, ամբողջությամբ թափանցիկ։ Ասենք, ես հայտարարեմ, որ երեք օրից մեզ մոտ լինելու է դրամի արժեզրկում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աժիոտաժ կլիներ շուկաներում, դա հնարավոր չէր, բայց արվել է ամեն ինչ, որ որևէ մեկը խնդիր չի ունեցել: Իհարկե, կարող են լինել բացառություններ, բայց ես վստահեցնում եմ, որ միջազգային կառույցների գնահատականը գնահատում է լավագույններից մեկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը